Հրապարակումներ

14 համայնքի կանոնակարգերի ուսումնասիրություն. ի՞նչ է կատարվում ավագանու մշտական հանձնաժողովներում

13 Սեպտեմբերի, 2026

Ավագանու որոշումները չեն սկսվում քվեարկության պահից։ Դրանց նախնական քննարկման կարևոր մասը տեղի է ունենում մշտական հանձնաժողովներում։ Բայց որքանո՞վ է այս գործընթացը հստակ կարգավորված տարբեր համայնքներում։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է Հայաստանի 14 համայնքի ավագանիների մշտական հանձնաժողովների կանոնակարգերը՝ համեմատելով դրանց կազմավորման, աշխատանքների և նիստերի կազմակերպման հիմնական իրավական դրույթները։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատկերը միատարր չէ․ որոշ համայնքներում կանոնակարգերը բավական ամբողջական են, մինչդեռ մյուսներում առկա են էական բացեր։ Առավել խնդրահարույց են Վանաձորի և Գյումրու դեպքերը։
Այս ուսումնասիրությամբ մենք փորձել ենք պարզել ոչ միայն՝ կա՞ կանոնակարգ, թե՞ ոչ, այլ նաև՝ որքանով է այն ապահովում ավագանու մշտական հանձնաժողովների կանխատեսելի, հստակ և իրավական առումով կարգավորված աշխատանքը։

Ամբողջական համեմատական իրավական վերլուծությունը՝ ստորև։

Տեսանյութ

Կից փաստաթուղթ 14_community_regulations