Մեր մասին
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին՝ Վանաձորում։ Կազմակերպությունն իր գործունեությունն ուղղում է տեղական ժողովրդավարության և ինքնակառավարման զարգացմանը, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, հանրային մասնակցության և քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, ինչպես նաև ընտրական գործընթացների մոնիթորինգին։
Առաքելություն և տեսլական
Մենք աշխատում ենք տեղական ժողովրդավարության, հաշվետու կառավարման և ակտիվ քաղաքացիական մասնակցության ամրապնդման համար։
Առաքելություն
Բացահայտել և կանխել տեղական ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները, նպաստել ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը և մասնակցային, պահանջատեր հասարակության կայացմանը։
Տեսլական
Տեղական ժողովրդավարության գերակա արժեքների վրա հիմնված համայնքներ։
Մեր գործընկերները





