Տեղական ժողովրդավարության ամրապնդում․հանրային մասնակցություն, հաշվետվողականություն և բարեվարքություն

Տեղական ժողովրդավարություն

Տեղական ժողովրդավարության ամրապնդում․հանրային մասնակցություն, հաշվետվողականություն և բարեվարքություն

Ծրագրի իրականացումը նպաստել է տեղական ժողովրդավարության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, հանրային մասնակցության խթանմանը և համայնքային կառավարման նկատմամբ քաղաքացիական վերահսկողության զարգացմանը։

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունն իրականացրել է ծրագիր՝ ուղղված տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, համայնքային կառավարման գործընթացներում հանրային մասնակցության ընդլայնմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության ու բարեվարքության խթանմանը։

Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները միտված էին քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, համայնքային որոշումների կայացման գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության խթանմանը և տեղական ինքնակառավարման ոլորտում առկա իրավական ու քաղաքականության բացերի բացահայտմանը։

Ծրագրի հիմնական ուղղությունները

  1. Հանրային իրազեկվածության բարձրացում
    Թիրախային համայնքներում կազմակերպվել են հանրային քննարկումներ և իրականացվել իրազեկման արշավներ՝ տեղական ժողովրդավարության մեխանիզմների, քաղաքացիների մասնակցության հնարավորությունների և համայնքային կառավարման գործընթացների վերաբերյալ։ Այս աշխատանքները նպաստել են քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և բնակիչների ու տեղական իշխանությունների միջև հաղորդակցության խթանմանը։
  2. Հանրային մասնակցության և հաշվետվողականության խթանում
    Իրականացվել է համայնքների ավագանիների նիստերի համակարգված մշտադիտարկում՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով։ Միաժամանակ կազմակերպվել են հանրային քննարկումներ և պատրաստվել հաշվետվողականության վերաբերյալ նյութեր՝ նպաստելով համայնքային որոշումների կայացման գործընթացների նկատմամբ հանրային ուշադրության և քաղաքացիական ներգրավվածության բարձրացմանը։
  3. Տեղական ինքնակառավարման մարմինների բարեվարքության ամրապնդում
    Իրականացվել են բարեվարքության գնահատումներ և մշակվել համապատասխան առաջարկություններ՝ ուղղված համայնքային կառավարման գործընթացներում բարեվարքության չափանիշների կիրառմանն ու մշտադիտարկման գործելակերպերի զարգացմանը։ Աշխատանքներն աջակցել են բարեվարքության սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և վերահսկողական մեխանիզմների ներդրման կամ փորձարկման նախաձեռնություններին։
  4. Իրավական և քաղաքականության բացերի բացահայտում
    Իրականացվել են իրավական վերլուծություններ և փորձագիտական խորհրդակցություններ՝ տեղական ինքնակառավարման ոլորտում առկա խնդիրներն ու կարգավորման բացահայտված բացերը վեր հանելու նպատակով։ Վերլուծությունների հիման վրա մշակվել են փաստարկված առաջարկություններ և քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են համապատասխան կառույցներին՝ կառավարման համակարգի բարելավմանը նպաստելու համար։

Ծրագրի արդյունքները

Ծրագրի իրականացումը նպաստել է տեղական ժողովրդավարության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, հանրային մասնակցության խթանմանը և համայնքային կառավարման նկատմամբ քաղաքացիական վերահսկողության զարգացմանը։

Մշտադիտարկման, բարեվարքության գնահատումների և իրավական վերլուծությունների միջոցով բացահայտվել են ուշադրության արժանի խնդիրներ և մշակվել առաջարկություններ՝ ուղղված տեղական ինքնակառավարման գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավմանը։

Ծրագիրը մեկտեղել է հանրային իրազեկումը, մասնակցային վերահսկողությունը և փորձագիտական վերլուծությունը՝ նպաստելով ավելի բաց, հաշվետու և քաղաքացիների կարիքներին արձագանքող համայնքային կառավարման զարգացմանը։