SevanSan – Սևան․ Սանիտար վերահսկողություն
Ծրագրի նախատեսված մոտեցումը նպատակ ուներ ստեղծելու հիմք Սևանի ավազանի համայնքներում բնապահպանական խնդիրների շարունակական դիտարկման, տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսվարողների պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև ապացույցների վրա հիմնված քաղաքականության առաջարկների մշակման համար։
Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունը Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններից է։ Լճի ավազանում տնտեսական և կենցաղային գործունեության հետևանքով առաջացող չմաքրված կեղտաջրերը լուրջ սպառնալիք են ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության և հանրային առողջության համար։
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ծրագիրն ուղղված էր Սևանա լճի ավազանում չմաքրված կեղտաջրերի խնդրի բացահայտմանը և դրա կանխարգելմանն ուղղված հանրային վերահսկողության ու տեղական գործողությունների խթանմանը։
Ծրագրի շրջանակում ուշադրության կենտրոնում էին Գավառ և Մարտունի համայնքներում գործող ավտոլվացման կետերը, հյուրանոցները և ափամերձ բնակելի տները։
Ծրագրի հիմնական ուղղությունները
Խնդիրների բացահայտում և փաստերի հավաքագրում
Նախատեսվել էր տեղում ուսումնասիրել տնտեսական գործունեության և բնակելի տների հետ կապված կեղտաջրերի կառավարման իրավիճակը, արձանագրել մաքրման ենթակառուցվածքների առկայությունը և ուսումնասիրել ջրային աղտոտման հնարավոր աղբյուրները։
Իրավական իրազեկում և հանրային մասնակցություն
Ծրագիրը նախատեսում էր համայնքների բնակիչներին, տնտեսվարողներին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին իրազեկել կեղտաջրերի կառավարմանն առնչվող իրավական պարտավորությունների մասին՝ խթանելով բնապահպանական պատասխանատվությունն ու համագործակցությունը։
Հանրային վերահսկողության խթանում
Տեղացի երիտասարդների և կամավորների ներգրավմամբ նախատեսվում էր ձևավորել հանրային մոնիթորինգի նախնական ցանց՝ կիրառելով դիտարկումների և տվյալների արձանագրման պարզ գործիքներ։
Վերլուծություն և քաղաքականության առաջարկներ
Հավաքագրված տվյալների հիման վրա նախատեսվում էր մշակել վերլուծական զեկույց՝ ներկայացնելով բացահայտված խնդիրները և դրանց լուծման առաջարկները համայնքային ու պետական կառույցներին և այլ շահագրգիռ կողմերին։
Հանրային իրազեկման արշավ
Ծրագրով նախատեսվում էր տարածել տեսանյութեր և ինֆոգրաֆիկաներ՝ հանրության ուշադրությունը հրավիրելով Սևանա լճի աղտոտման խնդիրներին, իրավական պատասխանատվությանը և ջրային ռեսուրսների պահպանության կարևորությանը։
Ինչու է սա կարևոր
Բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծումը պահանջում է ոչ միայն իրավական կարգավորումներ, այլև դրանց հետևողական կիրառում, հանրային վերահսկողություն և տեղական համայնքների մասնակցություն։
Ծրագիրը հիմնված էր այն մոտեցման վրա, որ փաստերի հավաքագրումը, իրավական իրազեկումը և քաղաքացիների ներգրավումը կարող են նպաստել ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ավելի հաշվետու կառավարմանը։
Երկարաժամկետ արդյունք
Ծրագրի նախատեսված մոտեցումը նպատակ ուներ ստեղծելու հիմք Սևանի ավազանի համայնքներում բնապահպանական խնդիրների շարունակական դիտարկման, տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսվարողների պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև ապացույցների վրա հիմնված քաղաքականության առաջարկների մշակման համար։
Այս աշխատանքը կարևորում է հանրային մասնակցության դերը բնապահպանական կառավարման բարելավման և Սևանա լճի էկոհամակարգի պահպանության գործում։
Նկարներ ծրագրից

