«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է Լոռու և Տավուշի 8 համայնքների ավագանու որոշումները, տարեկան աշխատանքային պլանները և զարգացման ծրագրերը։
Ուսումնասիրվել է 128 ավագանու նիստ և 1796 որոշում։ Զբոսաշրջությանը վերաբերող որոշումներ արձանագրվել են միայն 3 համայնքում՝ Ալավերդիում, Դիլիջանում և Իջևանում։
Թեև զբոսաշրջությունը համայնքների ռազմավարական փաստաթղթերում ներկայացվում է որպես զարգացման կարևոր ուղղություն, գործնական կառավարման մակարդակում այն բավարար չափով չի արտահայտվում։
Լոռին և Տավուշն ունեն զբոսաշրջային զգալի ներուժ։ Հաջորդ քայլը այդ ներուժը կոնկրետ ծրագրերի, ֆինանսավորման և հետևողական տեղական քաղաքականության վերածելն է։
Հեղինակ՝
Լիլիթ Մելիքջանյան
