Զբոսաշրջությունը՝ փաստաթղթերից դեպի գործնական քաղաքականություն

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է Լոռու և Տավուշի 8 համայնքների ավագանու որոշումները, տարեկան աշխատանքային պլանները և զարգացման ծրագրերը։ Ուսումնասիրվել է 128 ավագանու նիստ և 1796 որոշում։ Զբոսաշրջությանը վերաբերող որոշումներ արձանագրվել են միայն 3 համայնքում՝ Ալավերդիում, Դիլիջանում և Իջևանում։ Թեև զբոսաշրջությունը համայնքների ռազմավարական փաստաթղթերում ներկայացվում է որպես զարգացման կարևոր ուղղություն, գործնական կառավարման մակարդակում այն բավարար չափով չի արտահայտվում։ Լոռին և Տավուշն ունեն զբոսաշրջային զգալի ներուժ։ Հաջորդ քայլը այդ ներուժը կոնկրետ ծրագրերի, ֆինանսավորման և հետևողական տեղական քաղաքականության վերածելն է։ Հեղինակ՝ Լիլիթ Մելիքջանյան

14 համայնքի կանոնակարգերի ուսումնասիրություն. ի՞նչ է կատարվում ավագանու մշտական հանձնաժողովներում

Ավագանու որոշումները չեն սկսվում քվեարկության պահից։ Դրանց նախնական քննարկման կարևոր մասը տեղի է ունենում մշտական հանձնաժողովներում։ Բայց որքանո՞վ է այս գործընթացը հստակ կարգավորված տարբեր համայնքներում։ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ուսումնասիրել է Հայաստանի 14 համայնքի ավագանիների մշտական հանձնաժողովների կանոնակարգերը՝ համեմատելով դրանց կազմավորման, աշխատանքների և նիստերի կազմակերպման հիմնական իրավական դրույթները։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատկերը միատարր չէ․ որոշ համայնքներում կանոնակարգերը բավական ամբողջական են, մինչդեռ մյուսներում առկա են էական բացեր։ Առավել խնդրահարույց են Վանաձորի և Գյումրու դեպքերը։ Այս ուսումնասիրությամբ մենք փորձել ենք պարզել …

Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի կատարողական

Հրապարակել ենք Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի կատարողականի ուսումնասիրությունը։ Այս վերլուծությունը նպատակ ունի պարզ և հասկանալի ձևով ներկայացնել, թե ինչպես է համայնքը իրականացրել իր ֆինանսական պարտավորությունները տարվա ընթացքում․ ինչ ծրագրեր են իրականացվել, որտեղ են ուղղվել հիմնական ծախսերը և ինչ պատկեր է ձևավորվում համայնքային կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Ամբողջական կատարողականը հասանելի է ստորև՝ PDF ֆայլով։